Հետևեք մեզ։

Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ անմնացորդ ծառայություն, մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե խմբային շահերի․ Աշոտ Ահարոնյան

13:46, 16 ապրիլ 2024
Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ անմնացորդ ծառայություն, մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե խմբային շահերի․ Աշոտ Ահարոնյան
Այսօր Ոստիկանության օրն է՝ մասնագիտական տոնը իրավապահ համակարգի մի կարևորագույն օղակի, որը տասնամյակներ ապահովել է երկրի ներքին կայունությունն ու քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգ ապրելու իրավունքը: Այս մասին գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության նախկին պետ Աշոտ Ահարոնյանը․
 
«Շնորհավորում եմ գործընկերներիս մասնագիտական տոնի առթիվ:
 
Չեմ ասում՝ նախկին գործընկերներիս, որովհետև ծառայությունը հայրենիքին, օրենքին և մարդուն երբեք նախկին չի լինում: Նախկին չի լինում պատասխանատվությունը պետության ու քաղաքացու ապահովության և անվտանգության համար:
 
Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ նվիրյալ և անմնացորդ ծառայություն այս գերագույն գաղափարների կենսունակությանը:
Մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի:
Շնորհավորելով տասնամյակներ շարունակ ոստիկանության կառույցը կերտած ու զորացրած նվիրյալներին՝ բոլորիս մաղթում եմ սահմանադրական և մարդկային հիշողություն, որովհետև շարունակվելու նախապայմանը անցյալը չուրանալն է:
 
Վստահ եմ Հայաստանի ոստիկանության և ոստիկանի այսպիսի՝ ուժեղ, հավատավոր ու պետականակերտ ապագային: Ես ուրախ եմ, որ երեսունամյա ծառայության իմ համեստ մասն ունեմ այդ ապագայի մեջ:
 
Արդյունավետ և անփորձանք ծառայություն բոլորիդ ու բոլորիս»: