Հետևեք մեզ։

Երևանն ու Բաքուն ընդունել են ՌԴ-ում բանակցելու առաջարկը. Մարիա Զախարովա

15:44, 12 ապրիլ 2023
Երևանն ու Բաքուն ընդունել են ՌԴ-ում բանակցելու առաջարկը. Մարիա Զախարովա
Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների հերթական փուլ անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։ Այս մասին այսօր  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է,որ Ռուսաստանը ջանքերը չի թուլացնում Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։
 
«Գործընկերներն ընդունել են մեր տարածքում երկկողմ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մեր առաջարկը։ Ամսաթվի մասին մենք կտեղեկացնենք, երբ այդ ամենը վերջնականապես կհամաձայնեցվի և երբ կկարողանանք հրապարակել այդ տեղեկությունը»,- ասել Է Զախարովան։