ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպով ձերբակալված անձին` Սամվել Վարդանյանին, դաժան ծեծի են ենթարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Երեկ ՔՊ–ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»,– գրել է փաստաբանը։
Նա նշել է, որ շուտով հնարավորություն կունենա զրուցելու Սամվելի հետ, ինչից հետո կներկայացնի մանրամասները:
Սամվել Վարդանյանը հայտնել է, որ փորձել է հանրային պարսավանքի ինստիտուտը գործի դնել։
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ հայտարարել է, որ «երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա»։