Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսել խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա նշել է, որ լարվածության աճը վնաս է ողջ տարածաշրջանին։
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության շուրջ երկխոսությունը։ Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, պատերազմները լուծվում են երկխոսությամբ»,- ասել է նա։