Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Հայտնում են ՄԻ պաշտպանի գրասենյակից և տեղեկացնում․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով»։