Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին քրդերեն թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում քննարկմանն առ այն, որ օգոստոսի 3-ը Հայաստանում հռչակվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակը ներառել է հայկական ազգային օրացույցում։
Մեկ դարի ընթացքում եզդիների ջարդը մեզ հիշեցնում է 1915 թվականի հայերի կոտորածը։
Այս պատմական օրը ես հպարտ եմ, որ դահլիճում ներկայացնում եմ Ֆրանսիան»,- նշել է նա։