Հետևեք մեզ։

Յուրաքանչյուր կիրակի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

16:14, 12 ապրիլ 2023
Յուրաքանչյուր կիրակի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

Ապրիլի 17-ից սկսած՝ այսուհետ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ, հաղորդում է Արցախի թեմը:

 

Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին։