ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Azdarar.am-ից Hayastan.news-ը տեղեկանում է, որ Վարդան Այվազյանն ապրիլի 19-ին հրավիրվել է Դատախազություն։
Նախկին պաշտոնյայի ընտանիքի անդամները՝ կինը՝ Մարիամ Գինոսյանը, եղբայրը՝ Գագիկ Այվազյանը, որդին՝ Սուրեն Այվազյանը, դուստրը՝ Արմինե Այվազյանը ևս հրավիրվել են դատախազություն։