Հետևեք մեզ։

Բժիշկը բացատրել է, թե ինչ վնասվածքներ են ամենից հաճախ ատանում էլեկտրական սկուտերների վարորդները

17:34, 16 ապրիլ 2024
Բժիշկը բացատրել է, թե ինչ վնասվածքներ են ամենից հաճախ ատանում էլեկտրական սկուտերների վարորդները

Էլեկտրասկուտերների վարորդները ամենից հաճախ ունենում են ուղեղի տրավմատիկ վնասվածքներ, ինչպես նաև լյարդի և ոսկորների վնասվածքներ, ասել է Սկլիֆոսովսկու անվան շտապ բժշկության գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պետրիկովը ճեպազրույցում:
«Այդ վնասվածքները բավականին ծանր են...։ Պատահում է, որ մարդիկ ընկնում են և գլխուղեղի տրավմատիկ վնասվածք են ստանում, որովհետև երեսնիվայր ընկնում են, սա բավականին լուրջ թեմա է։ Նաև բավականին հաճախ է պատահում ոսկրային վնասվածքները»,- ասաց Պետրիկովը։