Արցախի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Ապրիլի 17-ից սկսած՝ այսուհետ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին»։
Արցախի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
16:15, 12 ապրիլ 2023