Հետևեք մեզ։

Պուտինն ու Ռաիսին հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

17:38, 16 ապրիլ 2024
Պուտինն ու Ռաիսին հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին քննարկել են Իսրայելի հարվածից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Թեհրանի պատասխանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը Դամասկոսում իրանական դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա Իսրայելի ավիահարվածից հետո և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան միջոցները մանրամասն քննարկվել են», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայիս իրադարձությունների բուն պատճառը տարածաշրջանը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է։

Ռաիսին ընդգծել է, որ Իրանի հարձակումը հարկադիր միջոց է եղել և սահմանափակ է իր բնույթով։