«Արմաս» գինու գործարանում կիրակի օրը տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Ներկաները վարչապետի տիկնոջ հետ ընթրելու համար վճարել են մեկ միլիոն դրամ:
Hraparak.am-ը գրում է, որ այդ օրը հիմնականում հնչել է հայ դասական երաժշտություն` Կոմիտաս, Արամ Խաչատրյան և այլն` «Էթնո քոլորս» խմբի կատարմամբ:Նաև այդ օրը երաժշտական կատարմամբ հանդես է եկել Աննա Հակոբյանի ընկերուհին` Իվետա Մուկուչյանը: Լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել Մուկուչյանից, սակայն նա լսելով հարցն անմիջապես անջատել է հեռախոսը:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։