Հետևեք մեզ։

Իջեցրել են տաբատը՝ չոքած  վիճակում. պաշտպանը պատմում է, թե ինչպես են Կենտրոնի ոստիկանները միայնակ թողել ՔՊ-ական պատգամավորի միջադեպով ձերբակալված երիտասարդին և ինչ են արել դիմակավորված անձինք (տեսանյութ)

19:40, 16 ապրիլ 2024
Իջեցրել են տաբատը՝ չոքած  վիճակում. պաշտպանը պատմում է, թե ինչպես են Կենտրոնի ոստիկանները միայնակ թողել ՔՊ-ական պատգամավորի միջադեպով ձերբակալված երիտասարդին և ինչ են արել դիմակավորված անձինք (տեսանյութ)
ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:  Պաշտպան Վարազդատ Հարությունյանը հրատապ հրավիրված ասուլիսում մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել։

Այն վարքը, որը ցուցաբերել են դիմակավորված անձինք, այդպիսի վարքագիծ լսեն ենք այն մարդկանցից, ովքեր գտնվել են Բաքվի բանտում։
Պաշպանն իր վստահորդի թույլտվությամբ հայտնեց, թե ինչ է տեղի ունեցել․
 
«Սա  ամենազարհուրելի դեպքն է, որի մասին ես լսել եմ․ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին նրան ուղեկցող Կենտրոնի բաժնի ոստիկաններն իրենց բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: Նրանք մեքենայից դուրս են եկել,դրանից հետո՝ սև հագնված, դիմակավորված անձինք, Սամվելը երեք հոգու է ֆիքսել, մեքենայից նրան դուրս են հանել, տարել են խոտերի մեջ, չոքեցրել են, գլուխը հարվածել են գետնին և սկսել են ձեռքերով հարվածել։ Այդ ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, արժանապատվությունը վիրավորող վերջին խոսքերով։ Այդ ծեծողները ստիպել են, պահանջել են Սամվելից, որ ինքը կրկնի այդ սեռական բնույթի հայհոյանքները, ինչին Սամվելը ըմբոստացել է։ Թքել են նրա վրա, իջեցրել են տաբատը՝ չոքած  վիճակում, ձեռքերը ձեռնաշղթայված, և փայտով կամ մահակով դեմոստրատիվ պահել են ոտքերի արանքում, այլ գործողություն չեն արել, այդպիսով, երևի, ցանկանալով  ինչ-որ բան ցուցադրել կամ վախեցնել»,-ասաց պաշտպանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում։