Հորդառատ անձրևները կաթվածահար իրավիճակ են ստեղծել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Տեղումները հանգեցրել են բազմաթիվ ճանապարհների հեղեղումների, հայտնում է Khaleej Times-ը։
Նշվում է, որ առատ տեղումները սկսվել են երկուշաբթի օրը, իսկ հաջորդ օրը սկսվել է վատ եղանակի երկրորդ ալիքը։ Արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման վարչությունը ԱՄԷ-ի բնակիչներին խորհուրդ է տվել մնալ իրենց տներում։ Քաղաքացիական ծառայողներին խնդրել են աշխատել տնից, դպրոցներն անցել են առցանց ձևաչափի:
Այլ տեսանյութերն՝ այստեղ։