Ուզում եմ հստակեցնել, որ «արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը» չի համապատասխանում Վրաստանի եվրոպական նկրտմանը և նրա անդամակցության հետագծին, սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միշելի խոսքով, վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ուղին, և դրան ի պատասխան Եվրոպական խորհուրդը անցած դեկտեմբերին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց։
«Վրաց ժողովուրդն ընտրեց եվրոպական ուղին, և ի պատասխան դրա՝ Եվրոպական խորհուրդը անցած դեկտեմբերին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց։ Ուզում եմ հստակ ասել, որ արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը չի համապատասխանում Վրաստանի եվրոպական նկրտմանը և նրա անդամակցության հետագծին։ Սա Վրաստանին ոչ թե կմոտեցնի Եվրոպային, այլ կհեռացնի»,- գրում է Միշելը։