Հետևեք մեզ։

Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել

21:29, 16 ապրիլ 2024
Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել
ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի գործով ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:  Պաշտպան Վարազդատ Հարությունյանը հրավիրված ասուլիսում մանրամասնեց, որ նրան ուղեկցող ոստիկանները ճանապարհին իրենց բնական կարիքները հոգելու պատճառաբանությամբ Վարդանյանին միայնակ են թողել մեքենայում, ու այդ պատրվակով հեռացել։ Ինչից հետո դիմակավորված անձինք նրան տարել են մեքենայից և խոշտանգել։  
Ներքին գործերի նախարարությունից Hayastan.news-ը տեղեկացավ, որ այդ դեպքով ծառայողական քննություն է նշանակվել․
«ՆԳՆ հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում»
 
Հիշեցնենք, որ պաշտպանն ասել էր․ « ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին նրան ուղեկցող Կենտրոնի բաժնի ոստիկաններն իրենց բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: Նրանք մեքենայից դուրս են եկել,դրանից հետո՝ սև հագնված, դիմակավորված անձինք, Սամվելը երեք հոգու է ֆիքսել, մեքենայից նրան դուրս են հանել, տարել են խոտերի մեջ, չոքեցրել են, գլուխը հարվածել են գետնին և սկսել են ձեռքերով հարվածել։ Այդ ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, արժանապատվությունը վիրավորող վերջին խոսքերով։ Այդ ծեծողները ստիպել են, պահանջել են Սամվելից, որ ինքը կրկնի այդ սեռական բնույթի հայհոյանքները, ինչին Սամվելը ըմբոստացել է։ Թքել են նրա վրա, իջեցրել են տաբատը՝ չոքած  վիճակում, ձեռքերը ձեռնաշղթայված, և փայտով կամ մահակով դեմոստրատիվ պահել են ոտքերի արանքում, այլ գործողություն չեն արել, այդպիսով, երևի, ցանկանալով  ինչ-որ բան ցուցադրել կամ վախեցնել»,-ասաց պաշտպանը։