Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ պայմանավորվածություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկարա այցի վերաբերյալ, սակայն ժամկետը դեռ որոշված չէ։ Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է լրագրողներին նախարարների կաբինետի նիստից հետո։
«Մենք հաճախ ենք հեռախոսազրույցներ ունենում պարոն Պուտինի հետ: Նրա այցի ժամկետը Թուրքիա դեռ որոշված չէ: Հուսով եմ, որ այս հարցում շուտով կոնկրետ մանրամասներ կհայտնվեն», - հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի խոսքերը: