Լեռնային Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացը մեկնարկել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ խաղաղապահներն արդեն իսկ դուրս են եկել Դադիվանքից, հայկական տաճարն այժմ հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից։
Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո։ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վարչակազմը 9-ամսյա բլոկադայից հետո բռնի տեղահանեց ԼՂ հայ բնակչությանն ու այդպիսով օկուպացրեց Արցախը։