Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 20-22-ը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով:
Գործուղման մասին Նիկոլ Փաշինյանի ապրիլի 16-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։