Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան հանդիպումը, գրում է Armsport.am-ը:
Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի։ Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 3-2 հաշվով։
Չավիի թիմի կազմում միակ գոլը խփեց Ռաֆինյան։ Հանդիպման 29-րդ րոպեից կատալոնացիները խաղում էին 10 հոգով․ կարմիր քարտ էր ստացել Արաուխոն։
Փարիզյան թիմի կազմում աչքի ընկան Դեմբելեն, Վիտինյան ու Մբապեն (11մ)՝ ով դուբլ ձևակերպեց այս խաղում։
Այսպիսով, կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։