Հետևեք մեզ։

Ռուսաստանը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու շուրջ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին և Հայաստանին

16:43, 12 ապրիլ 2023
Ռուսաստանը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու շուրջ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին և Հայաստանին

Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու ուղղությամբ․ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտարարել է, որ այդ հարցի շուրջ հայ և ադրբեջանցի գործընկերները առաջարկներ են ստացել։

«Տեղում խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու հարցերը: Ամեն օր ներկրվում է տասնյակ տոննա մարդասիրական բեռ, և մենք սպասում ենք իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման՝ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների հիման վրա», - ասել է Զախարովան: