Քիչ առաջ պայթեցվել է Պաշտպանության նախարարության նախկին շենքը։ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքները:
Նշենք, որ նախորդ տարի ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը տրամադրել ՊԵԿ-ին։
Այդ շենքում տարիներ շարունակ բնակություն էին հաստատել քաղաքացիներ, որոնք ստիպված լքեցին շենքը և տևական ժամանակ բնակվում էին շենքի բակում՝ վրաններում։
Տեսանյութը՝ այստեղ։