Եթե Իրանի վրա հարձակում լինի, Իսրայելի դեմ խիստ միջոցներ կձեռնարկվեն։ Այս մասին Բանակի օրվա շքերթում իր ելույթի ժամանակ ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
«Իսրայելի դեմ մեր գործողությունը սահմանափակ միջոց էր, եթե մեծ օպերացիա լիներ, կտեսնեին, որ Իսրայելից ոչինչ չէր մնա։ Եթե մեր հողերի վրա Իսրայելի կողմից թեկուզ չնչին հարձակում լինի, նրանց հետ կատաղի հակամարտություն կլինի»,- ընդգծել է Իբրահիմ Ռաիսին։
Իրանի նախագահը դիմել է տարածաշրջանի երկրներին եւ հավելել, որ տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա։