Հետևեք մեզ։

ՀՀ մուտք գործած ադրբեջանցի մի զինծառայողը չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, փնտրվողն, ըստ տեղեկությունների՝ ասել է, որ փոշմանել է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

17:25, 12 ապրիլ 2023
ՀՀ մուտք գործած ադրբեջանցի մի զինծառայողը չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, փնտրվողն, ըստ տեղեկությունների՝ ասել է, որ փոշմանել է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կատարված քննչական գործողություններով ակնհայտ է, որ ադրբեջանցի զինծառայողն իրենց դիրքերից փախուստի է դիմել իր համածառայակցի կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, և ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է  վերադառնալ Ադրբեջան։

Այս մասին խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ընթացք ստացավ ապրիլի տասին գրանցված դեպքը, երբ ադրբեջանցի զինծառայողներին էին մուտ գործել Հայաստան։

«Եթե մարդը չի ցանկանում, միջազգային չափանիշներով, մենք չենք կարող նրան բռնի վերադարձնել։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, նա սահմանամերձ գյուղում ասել է, որ  փոշմանել է և ուզում է վերադառնալ։ Իհարկե, դա փաստ չէ»,-ասաց Փաշինյանը։