Հետևեք մեզ։

Մեծահարուստ ընտանիքը․ ՔՊ-ի ավագանու անդամի ամսական աշխատավարձը Փաշինյանի ամսական աշխատավարձին գերազանցում է 2մլն դրամով

13:41, 17 ապրիլ 2024
Մեծահարուստ ընտանիքը․ ՔՊ-ի ավագանու անդամի ամսական աշխատավարձը Փաշինյանի ամսական աշխատավարձին գերազանցում է 2մլն դրամով

Մեծահարուստը ՔՊ-ական ավագանու անդամ է և բժշկական կենտրոնի տնօրեն․ նրա ամսական աշխատավարձը բարձր է Փաշինանի աշխատավարձից մոտ 2 մլն դրամով։


Նարեկ Մանուկյանը ծնվել է 1983 թվականին, 2019 թվականի օգստոսի 31-ից ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն է։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով Նարեկ Մանուկյանը դարձել է ավագանու անկուսակցական անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով։


2023-ի նոյեմբերի 29-ին Նարեկ Մանուկյանը որպես ավագանու անդսամ հայտարարագիր է ներկայարցել, որի Hayastan.news-ը տեղեկանում է, որ միայն ներկայացրած հայտարարագրով Նարեկ Մանուկյանը մեծահարուստ է և Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացողներից մեկը։


Ըստ հայտարարագրի՝ Մանուկյանը, որը ցանկանում է ավագանուց հասնել Առողջապահության նախարարի պաշտոնին, ինչպես գրել էր մամուլը, 

2020-ին Սևանում հողամաս է գնել, համատեղ սեփանակատեր է,

2022-ին Երևանի Կենտրոնում միանգամից երկու բնակարան է գնել,

2013-ին Շենգավիթում առանձնատուն է գնել,

2018-ին ևս մեկ առանձնատուն է գնել կրկին Շենգավիթում։


2003-ին NISSAN մակնիշի մեքենա է գնել, 2021-ին՝ 2016 թվականի արտադրության BMW։


Բանկային հաշվին 68 հազար 612 դոլար ունի և 66 հազար դրամ, կանխիկ 121 հզր 500 դոլար ունի, 4560 եվրո և 7 մլն 800 հզր դրամ։
Նրան է պատկանում ООО «НИД ГРУПП»-ը, 100 տոկոս շահաբաժին ունի․ հիմնել է 2018-ի օգոստոսի 20-ին, ստացված եկամուտը 90 մլն դրամ է, Առողջապահության նախարարության ենթակա «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից» ստացած տարեկան աշխատավարձը (կամ 11 ամսվա) 40 մլն 142 հազար դրամ է։


Այսինքն, բժշկական կենտրոնի ղեկավարը պետությունից ամսական ստանում է   3 մլն 345 հզր դրամ աշխատավարձ։ Համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ամսական աշխատավարձը 1 մլն 425 հզր դրամ է։ Այսինքն, ՔՊ-ի թիմում ավագանու անդամը ԲԿ-ում ստանում  է աշխատավարձ, որը մոտ 2 մլն-ով բարձր է Փաշինյանի աշխատավարձից։


Մեծահարուստ ավագանու անդամը որպեսզի երկու բնակարան ձեռք բերի 147 մլն դրամ վարկ է վերցրել։


Կինը՝ Աննա Տողրամաջյանը, 2023-ին ձեռք է բերել Tesla:


Կնոջ բանկային ավանդները կազմում են 49 226 դոլար և 2 մլն 240 հզր դրամ։ Բանկային հաշվին ունի 2 մլն 831 հզր դրամ,աշխատանքի վարձրատրությունը «Նատալի ֆարմից» կազմում է 17 մլն 995 հզր դրամ։ 127 մլն դրամ վարկ ունի համատեղ սեփականության բնակարանը ձեռք բերելու համար։