Հետևեք մեզ։

Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը Մոսկվայում` Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հիմա պատրաստ ենք վերսկսել հանդիպումները․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

17:29, 12 ապրիլ 2023
Մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը Մոսկվայում` Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հիմա պատրաստ ենք վերսկսել հանդիպումները․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Եվս մեկ անգամ վերահաստատեմ հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ, միջազգային մեխանիզմի շրջանակում, պետք է լուծում գտնվեն, կարգավորվեն Լեռնային Ղաևաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը։

Այս մասին խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Անշուշտ, այս խնդիրը կամ խնդիրների խումբը, Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս են, մենք առաջին անգամ չէ, որ այս մասին ասում ենք։ Տարածաշրջանում ընդհանուր վերջնական կարգավորումը, երկարատև խաղաղության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների խնդիրների հասցեագրման մենք իրատեսական չենք համարում»,-ասաց Միրզոյանը։

Սոնա Ղազարյանի հարցին, թե Ադրբեջանի  ԱԳ նախարարն այսօր ասել է, թե միջազգային կառույցները ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որպիսի Հայաստանը վերադառնա բանակցություններին,Միրզոյանն ասաց․

«Ո՛չ, որպես արձագանք, այլ որպես օբյեկտիկվ իրականություն․ մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը Մոսկվայում, և դա պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով։ Այստեղ առանցքային է «հետաձգել» բառը, մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները, բայց անգամ այս պայմաններում բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել, այդ հանդիպման հետաձգումից հետո մենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ մի քանի առաջարկներ ենք արել երկուստեք»։