Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Օրենքի նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր։
Նշենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հիշյալ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել ապրիլի 3-ին։ Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծ մասը, արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, դեմ են օրինագծի ընդունմանը։
Մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ցույցեր են ընթանում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սադրանք է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման պնդումը։