Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է վաղաժամկետ դուրս բերել ռուս խաղաղապահներին ԼՂ-ից․ Հաջիև

15:26, 17 ապրիլ 2024
Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է վաղաժամկետ դուրս բերել ռուս խաղաղապահներին ԼՂ-ից․ Հաջիև

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դուրս բերել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից (խմբ․)։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին։

Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ՌԴ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշման իրականացման հետ կապված»,- նշել է նա։