Հետևեք մեզ։

Տավուշի հանդիպումների մասին որևէ հայտարարություն, որը չի հնչել պաշտոնյայի կողմից, հերքվում է․ Փաշինյանի խոսնակ

16:01, 17 ապրիլ 2024
Տավուշի հանդիպումների մասին որևէ հայտարարություն, որը չի հնչել  պաշտոնյայի կողմից, հերքվում է․ Փաշինյանի խոսնակ
Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Այս մասին գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը․
 
«Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստավել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»։