Հետևեք մեզ։

«90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին. Sputnik Արմենիա

16:24, 17 ապրիլ 2024
«90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին. Sputnik Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոսկեպարցիների հետ հանդիպմանը խոստացել է, որ սահմանազատման խնդիրները նրանց ուզած ձևով են լուծվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։

 

«Փաշինյանի ասելով` տարածքներ չեն հանձնվելու, հակառակորդը պիտի գետից այս կողմ գար, նստեր, հիմա էլ չի գա։ Նախկինում հակառակորդը պիտի գար, Ներքին Ոսկեպարի գլխի մասում նստեր, հիմա արդեն այդ մտքից պիտի հրաժարվեն։ Այս հարցը Ադրբեջանի հետ բանակցային փուլում է, պիտի որ լուծվի»,– ասաց Մախսուդյանը։

 

Ըստ նրա` մնացած հատվածների մասին քննարկում չի եղել, միայն խոսվել է Ներքին Ոսկեպարի հատվածի մասին։
 
 
Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց ուղղել, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել։
«Նա ասաց` ես 90 տոկոսով երաշխիք եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու` փոխանակման այս տարբերակը»,– նշեց Մախսուդյանը։
 
 
Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա, ըստ ոսկեպարցու, ՀՀ վարչապետն այդ մասին չի խոսել։
 
 
«Նա այլընտրանքային ճանապարհ առաջարկեց, որին ոսկեպարցիները դեմ էին, Փաշինյանն էլ ասաց` ոնց ուզում եք, այնպես էլ կանենք»,– ասաց Մախսուդյանը` հավելելով, որ Փաշինյանի հետ հանդիպումը մոտ մեկ ժամ է տվել։