Հետևեք մեզ։

Վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ-ն ու Ադրբեջանը տասնյակ անգամ բանակցել են. Սուրեն Պապիկյան

17:54, 12 ապրիլ 2023
Վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ-ն ու Ադրբեջանը տասնյակ անգամ բանակցել են. Սուրեն Պապիկյան

 

Ապրիլմեկյան պայմանավորվածությունները չկատարելու և մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈՒ տեղակայման արդյունքում որոշակի տեղակայման ճշգրտումներ են իրականացվում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բնականաբար, քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային, Հայաստանի ԶՈՒ-ն իրենց պարտականությունները կատարելու նպատակով նաև տեղակայվել են այդ տեղամասում ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը: Այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեոկ շաբաթում, տասը օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են և սրա բերումով է, որ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են և խնդիրներ չկան:  Նմանապիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների», - ասաց Պապիկյանը՝ խոսելով Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին:

Պապիկյանն ասաց՝ այսօր ՀՀ սահմանի ողջ երկյանքով, 2020-ի դեկտեմբերի 15-ից հետո ՀՀ սահմաապահները մի հատվածում, մնացյալ հատվածում ՀՀ  ԶՈՒ-ն տեղակայված են տարբեր տեղերում, նույն էլ հակառակ կողմում՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն:

«Խնդրո առարկա հանդիսացող ճանապարհի, հատվածի մասին հայտարարություն արդեն է եղել, պատճառները հայտնի են՝ ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր ու ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցան հայտնի միջադեպերը, որի շարունակությունը սա է: Հիմնականում այդ հատվածն է, որ խնդրահարույց է, այն շարունակում է ճշգրտվել», - ընդգծեց պաշտպանության նախարարը: