Եվրամիությունը մտահոգիչ իրադարձություն է անվանել Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունումը։
Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հայտարարության մեջ։
«Այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ չնայած Եվրամիության բազմիցս կոչերին և զանգվածային բողոքի ակցիաներին։
Այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա ԵՄ ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին։ ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին ձեռնպահ մնալ այնպիսի օրենքների ընդունումից, որոնք կարող են վնասել ԵՄ-ին անդամակցելու նրա ուղուն»,- ասվում է հայտարարության մեջ։