Տավուշ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ Կիրանցի ու Բերքաբերի բնակիչների հետ, պատասխանել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ավելի վաղ նաև հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։