Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության մասին սկանդալային գրառումների հեղինակ Նիկոլայ Կոնաշենկոյի անունը ավելացվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, հայտնում է Rosfinmonitoring կայքը, գրում է Риа Новости-ն։
Rosfinmonitoring-ի համապատասխան ռեգիստրում ընդգրկված մարդկանց և կազմակերպություններին արգելվում է շփվել լրատվամիջոցների հետ, տեղեկատվություն տեղադրել առցանց, կազմակերպել հանրային միջոցառումներ, մասնակցել ընտրություններին և օգտվել ցանկացած ֆինանսական ծառայություններից, որոնք չեն վերաբերում հարկերի, աշխատավարձերի և վնասների վճարմանը:
Կոնաշենկոն ձերբակալվել է մարտի 25-ի երեկոյան Պուլկովո օդանավակայանում։ Այնուհետև ոստիկանությունը հայտարարեց, որ խոսքը 41-ամյա բնակչի մասին է, ում հայտարարությունները, իբր, պարունակում են «ծայրահեղականության նշաններ»։
Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչը ծրագրում էր հեռանալ Ռուսաստանից։