Հետևեք մեզ։

Պատուհանից վայր ընկած 1 տարեկան երեխայի վիճակը կայուն ծանր է, կա դրական դինամիկա

17:48, 17 ապրիլ 2024
Պատուհանից վայր ընկած 1 տարեկան երեխայի վիճակը կայուն ծանր է, կա դրական դինամիկա

Օրերս 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկած 1 տարեկան երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա, հաղորդել են ԲԿ-ից։

Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։