ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Wall Street Journal-ի համար հոդվածում Կոնգրեսին կոչ է արել հաստատել Իսրայելին և Ուկրաինային օգնություն տրամադրելու իր խնդրանքը՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի հաղթանակը երկրին կմոտեցնի ՆԱՏՕ-ի սահմաններին:
«Այժմ մեր ընկերներին լքելու ժամանակը չէ: Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի Ուկրաինայի և Իսրայելի ազգային անվտանգության աջակցություն տրամասդրելու արտահերթ օրենսդրությունը և հաստատի Գազայի հատվածում պաղեստինցիներին հուսահատորեն անհրաժեշտ մարդասիրական օգնությունը», - գրել է Բայդենը: