Հետևեք մեզ։

Time ամսագիրը ներկայացրել է 2024 թվականի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 100-ը

19:10, 17 ապրիլ 2024
Time ամսագիրը ներկայացրել է 2024 թվականի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 100-ը

Time ամսագիրը ներկայացրել է 2024 թվականի ամենաազդեցիկ մարդկանց թոփ 100-ը։ Ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին, ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան, բրիտանացի դերասան Դև Պատելը, ով խաղացել է «Slumdog Millionaire» ֆիլմում, ինչպես նաև ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը, ընդգրկվել են 2024 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Time ամսագրի 2024 թվականի 100 ազդեցիկ մարդկանց ցուցակում ընդգրկված է նաև պաղեստինցի ֆոտոլրագրող Մոտազ Ազայզան, ով մոտ չորս ամիս անցկացրել է Գազայում կյանքը փաստագրելով այն բանից հետո, երբ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սկսեց սրվել: Ցուցակում են նաև ամերիկացի ռեփեր 21 Savage-ը, նիգերիացի երաժիշտ Բուրնա Բոյը և ամերիկացի կինոռեժիսոր Սոֆյա Կոպոլան։

2024 թվականի 100 ազդեցիկ մարդկանց թվում էր նաև կանադացի դերասան Էլիոթ Փեյջը, ով 2021 թվականին դարձավ առաջին տրանսգենդեր տղամարդը, ով հայտնվել է Time ամսագրի շապիկին։ Փեյջը, որն իր նախկին կյանքում հայտնի էր որպես Էլեն, սեռափոխվել է 2020 թվականի դեկտեմբերի սկզբին:

Ցուցակում ընդգրկվել են նաև ամերիկացի դերասան Քոլման Դոմինգոն, ով խաղացել է «Էյֆորիա» և «Վախեցեք քայլող մեռելներից» սերիալներում, կանադացի ամերիկացի դերասան Մայքլ Ջ. Ֆոքսը, որը հայտնի է «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմում Մարտի Մաքֆլայի դերով, ինչպես նաև հոլանդացի մրցարշավորդ և «Ռեդ Բուլ»-ի օդաչու Մաքս Վերստապեն: