Կինը Ռիո դե Ժանեյրոյի բանկ է տարել իր հանգուցյալ մորեղբոր մարմինը և փորձել է վարկ ձևակերպել նրա անունով։ Տեղի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, հայտնում է Vanguardia թերթը՝ վկայակոչելով բանկի աշխատակիցների տեսագրությունը։ Հրատարակությունը գրում է, որ կինը բանկ է տարել անվասայլակով 68-ամյա տղամարդու դին և փորձել 17 հազար բրազիլական ռեալ (ավելի քան 3,2 հազար դոլար) վարկ վերցնել։
«Աշխատակիցների հետ շփվելիս կինն անշարժ պահել է տղամարդու գլուխը և ձեռքը մոտեցրել թղթին, որպեսզի ստորագրի վարկի պայմանագիրը»,- նշում է թերթը։ Բանկի աշխատակիցները նկատել են, որ սայլակով տղամարդը չի արձագանքում և շտապ օգնություն են կանչել, հայտնում է Vanguardia-ն։ Դեպքի վայր է կանչվել նաեւ ոստիկանությունը, որը բերման է ենթարկել կնոջը։
«Բժիշկները պարզել են, որ տղամարդը մի քանի ժամ է մահացել է»,- գրում է թերթը՝ հավելելով, որ կնոջը մեղադրում են խարդախության և «մարմին պղծելու» մեջ։
Տեսանյութն՝ այստեղ։