Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի հավատում, որ Եվրոպան այժմ կանգնած է պատերազմի անմիջական սպառնալիքի առաջ, սակայն առաջարկում է պատրաստվել դրան։
«Հավանաբար պատերազմի անմիջական վտանգ չկա, բայց չի կարելի ասել, որ դա անհնար է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում պաշտպանության և անվտանգության հարցերով համաժողովում: Հնարավոր զինված հակամարտության նախապատրաստումը, ըստ նրա, պետք է բաղկացած լինի ԵՄ անդամ երկրների զինված ուժերի բարեփոխումից և վերակառուցումից։