Հետևեք մեզ։

Վերին Երզնկայում ավտոբուսը հայտնվել է տան բակում՝ վնասելով փեթակները, իսկ 29 ուղևորին մեղուները խայթել են․ Shamshyan.com

20:10, 17 ապրիլ 2024
Վերին Երզնկայում ավտոբուսը հայտնվել է տան բակում՝ վնասելով փեթակները, իսկ 29 ուղևորին մեղուները խայթել են․ Shamshyan.com

Այսօր «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Վերին Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30  մեղվի փեթակները, ապա բախվել է գազատար խողովակին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ ավտոբուսում գտնվող 29 ուղևորներին մեղուները խայթել են և նրանց տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մի մասին առաջինը օգնության են հասել գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և տեղափոխել հիվանդանոց։

Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։