Հետևեք մեզ։

Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին

20:14, 17 ապրիլ 2024
Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից և ընդգծել ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում: