Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը ռազմական կցորդի հաստիք կունենա։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Փաշինյանի ստորագրած որոշումից․
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը`
1. Սահմանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ
Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»։