Հետևեք մեզ։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կմեկնի Սաուդյան Արաբիայի Թագավորություն

21:54, 17 ապրիլ 2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կմեկնի Սաուդյան Արաբիայի Թագավորություն

 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը 2024 թվականի ապրիլի 27-29-ը կմեկնի Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ)՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Փաշինյանի ստորագրած որոշումից։ Մխիթար Հայրապետյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կկատարվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցներից։
Մխիթար Հայրապետյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու
են հրավիրող կողմի միջոցների հաշվին: