Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 92 տարեկան: Ինստագրամյան իր էջում գրում է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը․
«Որպես ժողովրդի կողմից սիրված, արարող, բանիմաց ու սրտացավ ղեկավար, հայրենասեր ու հայասեր գործիչ, նա իր անանց հետքն է թողել հայոց պատմության մեջ և մեր ժողովրդի հիշողության մատյանում։ Կարեն Դեմիրճյանի հետ տարիների ընթացքում բազմաթիվ անմոռաց հանդիպումներ ու զրույցներ եմ ունեցել , որոնց մասին ջերմ հիշողություններ ունեմ»: