Հետևեք մեզ։

Արմավիրի մարզում 2-ամյա երեխան զբոսայգու խաղահրապարակից վայր է ընկել և վնասվածքներ ստացել․ Shamshyan.com

22:58, 17 ապրիլ 2024
Արմավիրի մարզում 2-ամյա երեխան զբոսայգու խաղահրապարակից վայր է ընկել և վնասվածքներ ստացել․ Shamshyan.com

Արմավիրի կենտրոնական զբոսայգում խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով «ճակատային շրջանի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմավիրի» շտապօգնությաւն խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ահազանգը ստացվել է ՆԳՆ-ում։

 Ոստիկաները պարզել են, որ երեխան հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ա․ Հ․-ն: Այնուհետև ապրիլի 13-ին՝ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ երեխային «գլխի տրավմա» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին ժամը 13։00-ի սահմաններում երեխայի 30-ամյա մայրը իր որդուն տարել է Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգի, որտեղ  երեխան խաղահրապարակի սղարաններից մեկի վրայից վայր է ընկել և ստացել է «բաց ԳՈՒՎ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, աջից ճակատոսկրի խրթեշի գծային կոտրվածք՝ անցումով ակնակապճի վերին պատ» մարմնական վնասվածքը: Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: