Ապրիլի 12-ին, ժամը 15:55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Բ. Շ.), «Opel Astra» (վարորդ՝ Ա. Ե.) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Գ. (ծնված 1997 թ.) և Գ. (ծնված 2000 թ.) Ս.-երը և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար. ևս երկու տուժած հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: