Հետևեք մեզ։

Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

23:59, 17 ապրիլ 2024
Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։ Տեղեկությունը հրապարակված է է Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում։