Հետևեք մեզ։

«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել

00:25, 18 ապրիլ 2024
«Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել
Ապրիլի 17-ին, ժամը 20։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայից դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 20։54-ին։ Այրվել են «GAZel» մակնիշի բեռնատարի (վարորդ` Գ. Թ.) բեռնախցիկը և սրահը՝ մասամբ։