Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» ընդունել էր «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվեց մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը՝ 63-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։ «Բավարիան» երկխաղյա դիմակայությունում հաղթեց ընդհանուր՝ 3։2 հաշվով (Լոնդոնում կայացած խաղն ավարտվել էր 2։2) և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։