Հետևեք մեզ։

Արխիվում Սերժ Սարգսյանի նամակից իմացել եմ, որ իրենց իշխանության օրոք ՌԴ-ն Ադրբեջանի հետ առաջին անգամ բազմամիլիոնանց դոլարի գործարք է կնքել, հիմա մեզ են մեղադրում հարաբերություն փչացնելու մեջ, ո՞նց առաջացրին այդ պրոբլեմը․ Փաշինյան

18:38, 12 ապրիլ 2023
Արխիվում Սերժ Սարգսյանի նամակից իմացել եմ, որ իրենց իշխանության օրոք ՌԴ-ն Ադրբեջանի հետ առաջին անգամ բազմամիլիոնանց դոլարի գործարք է կնքել, հիմա մեզ են մեղադրում հարաբերություն փչացնելու մեջ,  ո՞նց առաջացրին այդ պրոբլեմը․ Փաշինյան

 Ինչով են փչացել հայ-ռուսական հարաբերությունները, երբ փչանալու մասին են խոսում, հիշեցնեմ, որ հենց այդ իշխանության օրոք է եղել, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիոնանց զենքի գործարք է կնքել։ Բա իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արեցին, որ մեր ռազմավարական դանակիցը, 2011, թե 2022 թթ առաջին անգամ բազմամիլիարդանոց զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ։

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ։

 

«Ընդ որում, միևնույն ժամանակ, Ռուսաստանը խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանին։ Եվ ես դա որևէ տեղից չեմ իմացել, ես դա իմացել եմ ժամանակին՝ 2016-ին, Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որն ի տարբերություն ուրիշ այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է հույժ գաղտնի։ Եվ քիչ պահպանված փաստաթղթերից է, թող պարզաբանեն, այդ ոնց էր, որ երկար ժամանակ այդպիսի գործարք չկար, մեկ էլ այն իշխանության օրոք, որը մեզ մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելու մեջ, այդ իշխանության օրոք բազմամիլիոնանոց դոլարի պայմանագիր կնքվեց մեր ռազմավարական դաշնացկի ու Ադրբեջանի միջև։ Ասում են՝ ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ առաջացրին, բա դա ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ պրոբլեմն է, ոնց առաջացրին այդ պրոբլեմը»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և՛ դինամիկան, և՛ խնդիրները տեսանելի են։